Ավստրալիայում շաբաթ օրը անտառային հրդեհները հասել են աղետալի մասշտաբների: Հրդեհներն ուժգնացել են Նոր Հարավային Ուելսում, 2 հրդեհ է գրանցվել Սինդեյի մոտակայքում, որոնք հասել են վթարային մակարդակի, իսկ Հարավային Ավստրալիայում կա մեկ զոհ, հաղորդում է Reuters-ը:
Փակվել են դեպի երկրի հարավ եւ արեւմուտք հիմնական ճանապարհները: Իշխանությունները խնդրում են հետաձգել սուրբծննդյան ուղեւորությունները՝ զգուշացնելով ուժգին քամիների եւ 40 աստիճան շոգի մասին:
Նշվում է, որ հրդեհների դեմ պայքարում են 3000 հրշեջներ եւ ԱԻ աշխատակիցներ:
Մոտ օրերս իրավիճակը կկայունանա, սակայն մեկ շաբաթ անց շոգի պատճառով հրդեհները կարող են կրկին բռնկվել:





























