Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, «Իջեւանի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի «Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են «Կաղնի» տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ:

Պարզվել է` դեկտեմբերի 19-ին Իջեւանի Երեւանյան փողոցի 45-ամյա մի բնակիչ նշված տեղամասում բենզոսղոցով կաղնու ծառ է հատել:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: