Կոլումբիայի Մեդելյին քաղաքում բացվել է հուշահամալիր՝ նվիրված Պաբլո Էսկոբարի նույնանուն նարկոկարտելի զոհերի հիշատակին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով El Tiempo-ին:
Համալիրը բացվել է էսկոբարի նախկին տան՝ «Մոնակո»-ի տեղում: Կանաչ գոտու կենտրոնում տեղադրվել է 70մ երկարությամբ եւ 4մ բարձրությամբ պատ, որում կան 46 612 լուսավորված անցքեր՝ Էսկոբարի կարտելի զոհերի թվով:
«Տապալվել է անօրինականության խորհրդանիշը, ստեղծվել է հուշահամալիր, որը մենք այսօր նվիրում ենք մեր հերոսներին՝ զոհերին, ոչ թե դահիճներին»,-ասել է քաղաքապետարանի քարտուղար Մանուել Վիյան բացման արարողության ժամանակ:
«Մոնակո» տունը, որում Էսկոբարն ապրել է իր ընտանիքի հետ, գտնվում էր Մեդելյինի նորաձեւ համայնքերից մեկում: Այն քանդվել է եւ 2019 թվականի փետրվարին, ինչից առաջ այդտեղ գտնվել է թանգարան, որտեղ պահվում էին կարտելի առաջնորդի անձնական իրերը: 2018 թվականի սեպտեմբերին թանգարանը փակվել էր «քաղաքին ամենամեծ վնասը հասցրած ամենավտանգավոր հանցագործներից մեկի կենսակերպը քարոզելու» պատճառով:





























