Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել ռուսական Azur Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Գոայից մեկնում էր Մոսկվա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում դադարել են աշխատել մի քանի գեներատորներ:

Այժմ ինքնաթիռը զննում են մասնագետները:

Ոստիկանության հաղորդմամբ՝ ուղեւորները գտնվում են տրանզիտային գոտում: