Ըստ Նարկոլոգիական դիսպանսերի վիճակագրական տվյալների՝ 2010-ին իրենց դիմած թմրամոլների թիվը 2009-ի համեմատ ավելացել է 30 տոկոսով։
Համաձայն նույն վիճակագրության՝ 2009-ին Հայաստանում գրանցված է եղել 1717, իսկ ահա 2010-ին` 2472 թմրամոլ:
Հատկանշական է, որ Նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանի գնահատականներով, մեր երկրում թմրամոլների թիվը չի ավելացել, եւ ցուցանիշի աճը պայմանավորված է բացառապես հիվանդների դիմելիության ակտիվությամբ:
Նշենք, որ թմրամոլության բուժումը Հայաստանի քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Վճարովի է միայն մեկ՝ ուլտրա ռապիդ մեթոդը, որի համար հիվանդը պետք է վճարի 700-800 հազար դրամ:
Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով թմրամիջոցների տարեկան շրջանառությունը ամբողջ աշխարհում կազմում է 400 մլրդ դոլար։ Աշխարհում մարիխուանա է օգտագործում 142 մլն մարդ, սինթետիկ թմրամիջոցներ՝ 30 մլն մարդ, կոկաին՝ 13 մլն, իսկ հերոին եւ օփիում՝ 8 մլն մարդ։





























