Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Վրաստանի վերաբերյալ կքննարկվի երկու բանաձեւ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Բանաձեւերից մեկը նվիրված է 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմին առնչվող մարդասիրական հարցերին: Երկրորդ բանաձեւը վերաբերում է Վրաստանի ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Բացի այդ, ԵԽԽՎ-ն միաժամանակ ծրագրում է վերանայել Ռուսաստանի պարտականությունների վերաբերյալ բանաձեւը:
Ռուս-վրացական խնդրի վերաբերյալ բանաձեւը պատրաստել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչներ Կաստրիոտ Սլամը եւ Մարկ Իենսենը:
Բանաձեւի քննարկմանը կմասնակցի նաեւ ԵԽԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը:





























