Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, պահվում են 100 ցմահ դատապարտյալներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:
Նույն ժամանակահատվածի դրությամբ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում են 5271 անձ, որոնցից 1364-ը` կալանավոր:
Դատապարտյալ կանանց թիվը 144-ն է, իսկ անչափահասներինը` 20:





























