Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոսպիտալացվել է նախագահական նստավայրում ընկնելուց հետո, տեղեկացնում է AP-ը։
Նա հասցվել է Բրազիլիայի մայրաքաղաք, ԶՈւ հիվանդանոց, որտեղ զննել են նրա գլուխը։ Ինչպես տեղեկացրել է նրա աշխատակազմը, բուժզննումը որեւէ խնդիր չի հայտնաբերել։ Նշվում է, որ նախագահը հսկողության տակ կգտնվի 6-12 ժամ։ Բրազիլական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Բոլսոնարոն սայթաքել է լոգարանում եւ հարվածել գլուխը։
Այս ամիս, միառժամանակ առաջ Բոլսոնարոն խորհրդականներին ասել էր, որ չափազանց հոգնած է, եւ խնդրել էր կրճատել օրակարգը մինչեւ տարեվերջ։





























