Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամ 23:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայրիկ Մ., ծնված 1994 թ.) Զառիթափ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվելով (մոտ 100 մ) հայտնվել «Փշոնք» գետում:
Հայրիկ Մ.-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: Ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:





























