Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին և թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետևել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Միաժամանակ հայտնում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռևս գտնվում է գործարկման փուլում:
Կայացված որոշումների հակիրճ նկարագրությունը ներկայացված է ստորև․
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0006 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0007 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.05.2019 - «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու մասին ԿԿՀ որոշում
12.09.2019 - Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում
12.12.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում:





























