«Հայկական ժամանակ»-ի  տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւս մեկ ցուցմունք տալու համար:

«Ըստ լուրերի, ՀՔԾ-ում տեղի ` ունեցել Ներսես Նազարյանի եւ նույն քրեական գործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ երեկ օրվա առաջին կեսին, այսինքն, ՀՔԾ-ում Ներսես Նազարյանի հարցաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության վարչական շենք է այցելել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը), որի անունը Թամամյանի գործի հետ կապված շրջանառվում է: Բանն այն է, որ այդ պատմության հիմքում ընկած 2010-ի մայիսին տեղի ունեցած սպանության գործով անցնող անձանցից մեկը Լեւոն Սարգսյանի մերձավորներց է»,-գրում է թերթը: