Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, ով ավարտել է իր այցը Թուրքիա, հավաստիացրել է աբխազական համայնքին, որ մտադիր չէ զիջումների գնալ Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանների զատման եւ գծման հարցերում:
Նրա խոսքով, Թուրքիայի աբխազական համայնքը մտահոգված է Աբխազիայի եւ Ռուսաստանի պետական սահմանի հարցով, մասնավորապես Գագրայի շրջանի Աիգբա գյուղի ճակատագրով: Բաղապշը խնդիրը բացատրել է սխալ տեղեկատվության տարածմամբ:
«Ոչ մի քառակուսի մետր հող չենք պատրաստվում տալ»,- ասել է նա: Բաղապշը նաեւ քննադատել է աբխազական մամուլում Պուտինի եւ Մեդվեդեւի ծաղրանկարները` դրանք «խոզություն» որակելով: Այդ ծաղրանկարներում ռուս ռուսական պետական այրերը կտոր են պոկում Աբխազիայից:
Նշենք, որ մարտի 29-ին Մոսկվայում կայացել է Աբխազիայի եւ Ռուսաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովի նիստը, որտեղ ռուսական կողմը ինչ-ինչ հավակնություններ է ներկայացրել չճանաչված հանրապետությանը:





























