Թուրք գործարար եւ բարերար Օսման Քավալան կմնա բանտում՝ չնայած նրա անհապաղ ազատ արձակման մասին Եվրադատարանի որոշմանը:

Նա ձերբակալվել է 2017 թվականի նոյեմբերին 2013 թվականի հակակառավարական բողոքի ակցիաների կազմակերպման մեղադրանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել 15 այլ մեղադրյալների հետ «ապստամբության» ֆինանսավորման եւ «կառավարությունը տապալելու փորձի» մեջ:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ որեւէ ապացույց չկա, որ գործարարը գործարարը հանցանք է իրականացրել, եւ Թուրքիային կոչ է արել ազատ արձակել նրան:

Սակայն թուրքական դատարանը վճռել է, որ նա կմնա կալանքի տակ, քանի դեռ արդարադատության նախարարությունը չի հաստատել Եվրադատարանի որոշումը, հաղորդում է Anadolu-ն: Գործընթացը հետաձգվել է մինչեւ հունվարի 28-ը: