«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Արշակ Ջերջերյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով։

Հիշեցնենք, որ Արշակ Ջերջերյանին, «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով։