Ճապոնիային խոստանում են ստորգետնյա ցնցումներով եւս 10 տարի:

ԱՄՆ երկարաբանական ծառայության աշխատակից, գեոֆիզիկոս Ռոսս Սթեյնը, ով աշխատում է Կիոտոյի համալսարանում, նախազգուշացրել է, որ Տոկիոն մի քանի տարի շարունակ պետք է զգոն լինի: Նրա կարծիքով, կանցնի եւս 10 տարի, նախքան կդադարի ստորգետնյա ցնցումների շարքը:

Ավելի վաղ, ամերիկյան եւ եվրոպական համալսարանների փորձագետները հայտարարել են գեոմագնիսական ակտիվության եւ 9 մագնիտուդով երկրաշարժի կրկնման հնարավորությունը:

Նրանք նշել են, որ երկրաշարժը ցնցելու է Խաղաղօվկիանոսյան կրակե օղակում ընկած երկրները:

Երկրաշարժը Մյանմարում հաստատել է գիտնականների վատագույն կանխատեսումները:

Վերջին տվյալներով, մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում զոհվել եւ անհետ կորել է 28,4 հազար մարդ: