Թափառող կենդանիերի հարցում Աջափնյակում իրավիճակը մտահոգիչ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

«Ես ծնվածց օրից Աջափնյակում եմ ապրում, երբեք այսպիսի վիճակ չի եղել, որ ոհմակներով շրջում են շները: Երբ զանգել են պարոն Բեգոյանին, ասում է՝ չեք հավատա, բայց միգրացիա է եղել: Հիմա կիսակատակ, կիսալուրջ մի բան ասեմ, միգրացիան Հայաստանի սահմանների ներսո՞ւմ է եղել, թե՞ Թուրքիայից եկան, Վրաստանից եկան: Գոնե վիզային ռեժիմ սահմանեք, չթողնենք, որ գան»,-ասաց նա՝ հավելելով, որ պարբերաբար ահազանգեր են ստանում, որ շունը քաղաքացու է կծել:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այսօր իսկապես միգրացիա կա, ու դա բնորոշ է ամբողջ աշխարհի քաղաքներին. «Երբ կար աղբահանության խնդիր, շներն ուտելիք ունեին եւ ավելի քիչ ագրեսիվ էին: Իսկ հիմա շները ավելի ագրեսիվ են, որովհետեւ ուտելիքտը գրեթե չկա»: Քաղաքապետը հավելեց, որ այսօր վիճակն ավելի բարվոք է, քան այն ժամանակ, երբ իրենք սկսում էին այս ստերջացման գործընթացը: