ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի շտապում մեկնաբանել սպանված զինծառայող Արթուր Աջամյանի գործը: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանը զոհվել է դեկտեմբերի 2-ին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: «Այս փուլում որեւէ մեկնաբանություն անելը սխալ է»,- նշեց Դավթյանը: Այդուհանդերձ, նա հայտնեց, որ ծառայողական հետաքննություն է անցկացվում: «Նման կարճ ժամանակահատվածում անհնար է որեւէ հարցի պատասխանել: Փորձաքննությունը չի ավարտվել, սպասում ենք իրավապահ մարմինների եզրակացությանը»,- նշեց Դավթյանը:
Խոսելով վիճակագրության մասին՝ ԳՇ պետը նշեց, որ ծառայության հետ կապված արտակարգ իրավիճակների 40 տոկսով ընդհանուր կրճատման ֆոնին 2019 թվականին 2 դեպքով ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան 2018 թվականին (անցած տարի 14-ը 12-ի դեմ):




























