ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ը՝ Կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Գործիր հիմա» լրագրողական մրցույթ։
«Ամբողջականություն եւ թեմատիկ շեշտադրում» անվանակարգում մրցույթի հաղթող է դարձել NEWS.am-ի թղթակից Արամ Դանիելյանը։
Երկու այլ անվանակարգերում հաղթողներ են դարձել Hetq.am տեղեկատվական պորտալի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակիցները։
Պարգեւատրման արարողությունը կազմակերպվել էր Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի եւ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Հրապարակված նյութերի նպատակն էր հասարակության տեղեկացվածության բարձրացումը կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ՝ Մադրիդում այս տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՄԱԿ կլիմայի փոփոխության Շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի համատեքստում։
Հիշեցնենք, որ Երեւանում դեկտեմբերի 20-ին ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ը կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի՝ որպես «Արեւելյան գործընկերութան» երկրի եւ ԵՄ կլիմայական ծրագրի շահառուի, պարտավորությունների քննարկումը համաժողովի եւ կլիմայի փոփոխությունների անբարենպաստ հետեւանքների մեղմմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ օրենսդրության ներդաշնակեցման եւ քաղաքականության միջոցով։





























