Առնվազն 47 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում է անհայտ կորած, տեղեկացնում է «Սինհուան»։

Ավելի վաղ CNN Philippines հեռուստաալիքը տեղեկացրել էր 41 զոհի մասին։

Միմարոպա, Արեւմտյան Վիսայներ, Արեւելյան Վիսայներ, Կենտրոնական Վիսայներ, Բիլոկ եւ Կարագա շրջաններում ապրող ավելի քան 1,6 մլն մարդ տուժել է թայֆունից։ Բացի այդ, ավելի քան 260 հազար տուն եւ մոտ 90 պետական հաստատություն վնասվել են տարերային աղետի հետեւանքով։

Թայֆունը ցամաքին հարվածել է դեկտեմբերի 24-ին։ Վերջին տվյալներով՝ քամու արագությունը նրա սահմաններում կազմում է վայրկյանում 33 մետր։