11 մարդ զոհվել, 7-ը տուժել է սեդանի եւ միկրոավտոբուսի դիմահար բախումից Մեքսիկայի Չիապաս նահանգում, զոհված եւ տուժաշ մեքսիկացիների մեջ կան երեխաներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կիրակի Օկոսոկոաուտլա-Արիագա վճարովի մայրուղում տրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 11, վիրավորվել 7 մարդ»,- ասվում է Չիապաս նահանգի դատախազության կայքում։
Զոհվածների եւ տուժածների ինքնությունը պարզված է, զոհերի մեջ կան 12 երեխա եւ 17 տարեկան պատանի, եւս երկու երեխա՝ 7 եւ 13 տարեկան, հիվանդանոցում է։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ WV Jetta սպիտակ սեդանը դիմահար հարվածել է Թապաչուլայի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի Nissan Urvan-ին, որը մի ընտանիքի տեղափոխում էր հանգստի Սան Քրիստոբալ դե լաս Կասաս։
Մեքսիկայում ամեն տարի տեղի է ունենում մոտ 400 հազար ՃՏՊ, զոհվում է մոտ 16 հազար մարդ։





























