Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում քննարկվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու հարցը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հարցով դատարանին է դիմել Հատուկ քննչական ծառայությունը:

Այս պահին ընթանում է դատական նիստը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Արմեն Պողոսյանը կասկածվում է քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:

Հ.Գ. Մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձել է նիստերի դահլիճ եւ բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը` երկամսյա կալանք կիրառելով Պողոսյանի նկատմամբ: