Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ապրիլի 12-ին ձյուն է տեղացել, որն իր դեղին երանգի պատճառով անհանգստություն է առաջացրել բնակչության շրջանում։ Ինչպես տեղեկացնում է Vesti.az-ը, ձյունը դեղին երանգ է ունեցել մթնոլորտի վերին շերտերում հավաքված փոշու ամպերի պատճառով, քանի որ ձյանը նախորդած օրերին ուժեղ քամիներ են արձանագրվել տարածաշրջանում։

Նշվում է, որ ձյան հետեւանքով խիստ իջել է ջերմաստիճանը, ինչի արդյունքում ցրտահարվել են նոր ծաղկած ծիրանենիները եւ կեռասենիները։

Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ձյան ծածկույթը հասել է մինչեւ 15 սմ-ի։