«168 ժամ» թերթը գրում է.  «Վերջերս հաճախակի են դարձել հայրտարարությունները, թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժեր բանակցում են ընդդիմության դաշտում երրորդ ուժ կամ դաշինք ստեղծելու համար: Դրա հիմնական դերակատարները «Ժառանգություն» եւ  «Դաշնակցություն» կուսակցություններն են: Իշխանական շրջանակներում քննարկվում է, որ հատկապես ՀՅԴ-ի դեպքում դա տեղի չի ունենա:

Մեր տեղեկություններով` այդ կուսակցության ներկայացուցիչները ներկայումս բանակցում են իշխանությունների հետ` հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար: Ու քանի դեռ ավանդույթ կա, որ սփյուռքում գործող կուսակցություններից մեկը պետք է ներկայացված լինի ՀՀ խորհրդարանում, ավանդաբար այդ ուժը եղել է եւ հաջորդ տարի կլինի ՀՅԴ-ն: Իշխանական կուլիսներում խոսում են, որ ներկայումս ՀՅԴ-ն պարզապես բանակցում է տոկոսների շուրջ: Երաշխիք ստանալուց հետո ՀՅԴ-ն կշարունակի մյուս ուժերի հետ բանակցությունները եւ որոշակի համագործակցությունը, սակայն ընտրություններին կմասնակցի առանձին: Իսկ արդեն 2013թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն` ի հեճուկս ընդդիմության դաշտի մյուս ուժերի, կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: