Հյուսիսային Օսեթիայի կառավարությունում քննարկում են Տրանսկովկասյան մայրուղու իրավիճակը, որn առատ ձնահյուսի պատճառով արգելափակվել է:

Այսօր ծրագրվում է սկսել ձնահյուսերի հարկադիր թափումը եւ մայրուղու մաքրումը:

Զարամագ եւ Նար բնակավայարերի միջեւ ընկած հատվածում արգելփակված են մնում մի քանի ԿԱՄԱԶ-ներ, որոնց վարորդներին ուտելիք ոտքով են տանում:

Իրավիճակը լավ չէ նաեւ Ռազմական վրացական ճանապարհին, որով չեն կարողանում անցնել Հայաստանի բնակիչներով ավտոբուսները, որտեղ հղի մի կին եւ կրծկեր երեխաներ կան: Ճանապարհն անանցանելի է եղանակի պատճառով, քանի որ Կրեստովի լեռնանցքը փակվել է: