Քիչ առաջ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ԼԼ 959 եւ Volkswagen Jetta մակնիշի CCZ -526 Վրացական համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետեւանքով «ՎԱԶ 2106»- ի վարորդ 25-ամյա Արմեն Ղուշչյանը տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց, իսկ այս պահին շտապօգնություն են կանչել նաեւ Volkswagen Jetta-ի վարորդ 39-ամյա Արամայիս Դուրգարյանի համար։ Վնասվել է վերջինիս ճակատը։

Դեպքի վայրում են ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակիցները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում են նաեւ Էջմիածնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էջմիածնի քննչական բաժնի քննիչը: Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի