Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2013թ. խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է մի խումբ օտարերկրյա լրագրողների հետ զրույցում:

Նա նաեւ նշել է իր հնարավոր հաջորդի անունը: 74-ամյա Բեռլուսկոնին կարծում է, որ իր տեղը կարող է զբաղեցնել արդարադատության ներկայիս նախարար Անջելինո Ալֆանոն, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Իտալիայի վարչապետի պաշտոնը Բեռլուսկոնին զբաղեցնում է 2008թ. մայիսից: Մինչ այդ նա եղել է կառավարության ղեկավար նաեւ 1994-ին եւ 2001-2006-ին: