ԱՄՆ ռազմական օդուժի օդանավերը շարունակում են գնդակոծել Մուամար Քադաֆիի ռազմակայանները անգամ այն բանից հետո, երբ երկիրը հայտարարել է Լիբիայի գործողությանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին եւ հրամանատարությունը հանձնել է ՆԱՏՕ-ին, այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դեվիդ Լեպանը, հաղորդում է Reuters-ը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ դերը գործողությանը ներկայումս սահմանափակ է եւ միտված է միայն օգնելու ՆԱՏՕ-ին: Լեպանը չի հայտնել կործանիչների հստակ թիվը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին ռազմական գործողությանն իրենց անմիջական մասնակցության դադարեցման մասին` պարտականությունները դնելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մյուս դաշնակիցների վրա:





























