Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը ապրիլի 13-ին Մոսկվայում բանակցություններ է վարել իսրայելական Global CST հոլդինգի ղեկավարության հետ, հաղորդում է IzRus կայքը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Բանակցություններին մասնակցել են ՑԱԽԱԼ-ի օպերատիվ շտաբի նախկին պետ Իսրայել Զիվը եւ վարչապետի նախկին ռազմական քարտուղար Մեիր Կլիֆին: Հանդիպման ընթացքում պատրստակամություն է հայտնվել Աբխազիային անվտանգության ոլորտի սարքավորումներ եւ ոչ հարձակողական նշանակության ռազմական տեխնոլոգիաներ առաքել:
Հանդիպումից հետո իսրայելական պատվիրակությունը ժամանել է Աբխազիա:





























