Եգիպտական աղբյուրները պնդում են, որ նախկին նախագահ հոսնի Մուբարաքը երկուշաբթի գիշերը փորձել է փախչել Սաուդյան Թաբուկ քաղաք, սակայն փորձը ձախողվել է:
Որոշ տվյալներով, Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի դիտաշտարակը վայրէջքի թույլտվություն է ստացել երկու մասնավոր օդանավերից` Էր-Ռիյադից եւ Թաբուկից: Եւս մեկ ուղղաթիռ էլ փորձել է օդանավակայանից թռչել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ:
Հարցումն ուղարկվել է Կահիրե, եւ քաղավիացիայի վարչությունը արգելել է թռիչքները: Փախուստի փորձն արվել է, երբ նախկին նախագահի ընտանիքին դատարան ներկայանալու ծանուցագրեր են հանձնվել:
Նշենք, որ նախօրեին Մուբարաքին եւ նրա որդիներին ձերբակալել են: Հոսնի Մուբարաքի առողջությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Քննիչները հարցաքննությունն արել են հենց հիվանդասենյակում:





























