Մահացել է արքայադուստր դոնյա Պիլար դե Բուրբոնը, Բադախոսի դքսուհին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի ավագ քույրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարիա դել Պիլար Ալֆոնս Խուան Վիկտորյա Իգնասիա դե Տոդոս լոս Սանտոսը մահացել է կյանքի 84-րդ տարում։ Նրան հոսպիտալացրել են քրոնիկ բրոնխիտով։ Նա տառապում էր քաղցկեղից, փետրվարին վիրահատվել էր։

Նշվում է, որ մահից մի քանի ժամ առաջ նրան այցելել են թագավոր Խուան Կառլոսը եւ թագուհի Սոֆյան։

Պիլարը Իսպանիայի թագավոր Ալֆոնս 8-րդի թոռնուհին է։ Ամուսնությունից հետո նա զրկվել էր գահի ժառանգման իրավունքից։ Նրա ամուսինը՝ դուքս Լուիս Գոմես-Ասեբոն մահացել է 1991թ․՝ քաղցկեղից։ Դքսուհին հինգ զավակ ունի։