Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Ադրբեջան այցի նախապատրաստման հարցերն են քննարկել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն եւ առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների արդիական հարցերը` պաշտոնական այցի նախապատրաստման համատեքստում:

Այցի շրջանակների մասին առայժմ չի հաղորդվում:

Ուկրաինացի դիվանագետն ու ադրբեջանցի պաշտոնյան նաեւ քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր: