Լեռնային Ղարաբաղի օդային սահմանների ցանկացած խախտում խստորեն կանխվելու է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նրա խոսքով, առայժմ ադրբեջանական օդանավերի եւ ուղղաթիռների կողմից ԼՂՀ օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել: «Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը վերահսկում են իրավիճակը, բոլոր ռիսկային թիրախները վերցված են հսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի օդային տարածքին ոչինչ չի սպառնում»,- ասել է Հասրաթյանը: Միեւնույն ժամանակ ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, ե օդային սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան է ստանալու:

Ադրբեջանական գործակալությունների տեղեկություններով, այժմ Ադրբեջանը վարժանքներ է անցկացնում ՂԼՀ հետ շփման գծում: Դրան մասնակցում են նաեւ կործանիչներ եւ ռազմական ուղղաիթներ: Վարժանքներին հետեւում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: