Բոլիվիայի դատարանը թույլատրել է ձերբակալել 82-ամյա բոլիվիացի գեներալ Գարի Պրադոյին, ում ջոկատը 1967թ. գերի էր վերցրել հռչակավոր հեղափոխական Չե Գեւարային: Վերջինիս մի քանի օր անց գնդակահարել էին:

Դատարանը Պրադոյին մեղադրում է 2009թ. նախագահ Էվո Մորալեսի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Պրադոյին ձերբակալել էին 2010 մայիսի 23-ին եւ տնային կալանքի ենթարկել:

Արգենտինացի Չե Գեւարան ծնվել էր Ռոսարիո քաղաքում: Նա իր զինակից Ֆիդել Կաստրոյի հետ զինված պայքար էր մղում Կուբայում Բատիստայի բռնապետության դեմ: Նա նաեւ հեղափոխական շարժումներ էր ղեկավարում Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: 1967թ. հոկտեմբերի 9-ին` ձերբակալվելուց մի քանի օր անց Չե գեւարան սպանվել է Վաշինգտոնի հրամանով: