Ապրիլի 15-ին կայանալու է Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, արտահերթի անցկացման նախաձեռնությունը պատկանում է կառավարությանը, որը մտադիր է արտահերթ կարգով խորհրդարանին ներկայացնել մի շարք արդիական օրինագծեր:
Նշենք, որ խորհրդարանն այսօր վավերացրել է մի շարք միջազգային համաձայնագրեր եւ կոնվենցիաներ, մասնավորապես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Ռուսաստանը եւս վավերացրել էր այն: Վավերացվել է նաեւ երկու երկրներում առեւտրային ներկայացուցչություններ հիմնելու համաձայնագիրը:





























