Ճապոնիայում բիզնեսմենը Տոկիոյի Տոյոսու ձկան շուկայում ամանորյա աճուրդի ժամանակ հսկա թյունոսը գնել է ռեկորդային՝ 1,8 մլն դոլարով:

Sushi Zanmai ռեստորանների ցանցի սեփականատեր Կիյոսի Կիմուրան 275 կգ քաշով թյունոսի համար վճարել է 193 մլն իեն, հայտնում է NHK-ն:

Նա անցյալ տարի 3,1 մլն դոլար էր վճարել 277 կգ քաշով թյունոսի համար:

Որպես կանոն, երկնագույն թյունոսը սուշի ռեստորանների ամենամեծ պահանջարկ ունեցող ձուկն է:

Երկնագույն թյունոսի գինը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում այն բանից, թե որտեղ են որսել: Օրինակ՝ Արեւելյան ափին 500 գրամը կարող է արժենալ 20-ից մինչեւ 40 դոլար: Ընդ որում՝ Ճապոնիայում որսած եւ ԱՄՆ ուղարկած երկնագույն թյունոսի կես կիլոգրամը կարող է արժենալ 400 դոլարից ավելի: