Հավայներում աճեցրել են 5,5 կիլոգրամանոց պոմելո, որը կարող է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել։
Նիսիմուրա ընտանիքը հավաստիացնում է, որ Մոանալուայի իրենց տան 50 տարեկան ծառի վրա հսկայական պոմելո է աճել, որը հայտնի է նաեւ ջաբոնգ անունով, տեղեկացնում է UPI-ն։
Ամենամեծ պոմելոն, որը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ, 4,5 կիլոգրամ քաշ է ունեցել եւ աճեցվել էր Ճապոնիայում 2014 թվականին։



























