ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քնել է Բարաք Օբամայի ելույթի ժամանակ, որ նվիրված էր երկրի տնտեսական խնդիրներին, մասնավորապես` բյուջետային դեֆիցիտ կրճատմանը: Միացյալ նահանգների ղեկավարի ելույթը տեւել է 44 րոպե:

Քնած փոխնախագահի տեսագրությունը ցուցադրել է ABC News-ի կայքը: Որոշ լրագրողներ, սակայն, կարծում են, որ Բայդենը չի քնել, այլ փակել է աչքերն ու կենտրոնացել` ելույթն ավելի լավ լսելու համար:

Նրանք, ովքեր կարծում են, որ այդուհանդերձ փոխնախագահը քնել է, նշում են, որ նրա կողքին նստած կինը եւս չքնելու հուսահատ փորձեր էր անում եւ ի վերջո փակել է աչքերը:

Ջո Բայդենի կամ նրա ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել: