Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչը, ում գյուղում ռադիացիայի բարձր մակարդակ էր գրանցվել, ինքնասպան է եղել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը: Տղամարդը 102 տարեկան էր:

Տարեց ճապոնացու ընտանիքում քննարկել են գյուղից տարհանվելու հարցը: Իիտատեն չի ցանկացել լքել հարազատ գյուղը, եւ խոսակցությունից հետո ինքնասպան է եղել:

Մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որին հաջորդել է ցունամին: Վերջին տվյալներով, զոհվել է 13,3 հազար մարդ, ավելի քան 15,1 հազարն անհետ կորած են համարվում: