Ամերիկյան Յուտա նահանգում սառույցից հեքիաթային աշխարհ են կառուցել, գրում է Associated Press-ը։

Սառցե ամրոցների կոմպոզիցիան կառուցվել է 25 տոննա (23 խ/մ) սառույցից եւ ձյունից։

Բացի այդ, այս տարի հեքիաթային ամրոցում նորույթ է հայտնվել՝ այժմ սառցե ամրոցները լուսավորում են ստացել, հայտնվել են ձեռակերտ սառցե քարանձավներ, ջրվեժ եւ լաբիրինթոս։

Սովորաբար սառցե ամրոցները նահանգում մինչեւ փետրվարի կեսը բաց են լինում, սակայն անկանխատեսելի եղանակը հաճախ փոխում է ձմեռային հեքիաթի ստեղծողների եւ այցելուների ծրագրերը։