Համաձայն Bloomberg պարբերականի հաշվարկների՝ Nissan-ի նախկին տնօրեն Կառլոս Գոնը փախուստի ընթացքում ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Միայն գրավի համար նա վճարել է 14 մլն դոլար, բացի այդ, ազատության մեջ Բեյրութում Ամանորը տոնելու հնարավորությունը Nissan-ի նախկին տնօրենի համար արժեցել է շուրջ 15 մլն դոլար եւ անգամ ավելին:

Պարբերականը նաեւ պնդում է, որ Օսակայից դեպի Ստամբուլ Գոնի՝ մասնավոր ինքնաթիռով թռիչքը կազմել է 350 000 դոլար:

Այդկերպ ձերբակալման պահից ի վեր Կառլոս Գոնի կարողությունը նվազել է 40 տոկոսով, եւ այժմ կազմում է շուրջ 70 մլն դոլար: