2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում ՀՅԴաշնակցությունը, ըստ ամենայնի, հանդես կգա սեփական թեկնածուով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկությունները, թե նախագահական ընտրություններում կուսակցությունն աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է ՀՅԴ-ն աջակցել Սերժ Սարգսյանին, եթե արմատական հակասություններ ունի նրա վարած քաղաքական կուրսի հետ»,- նկատել է նա` հավելելով, որ վերջնական դիրքորոշումը պարզ կլինի Գերագույն մարմնի նիստում: «Բայց այսօրվա դրությամբ մենք հակված ենք նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով»,- հավաստիացրել է նա:





























