Մինսկի մետրոյում ապրիլի 11-ին 12 մարդու կյանք խլած ահաբեկչության մեղադրանքով եւս երկու մարդ է ձերբակալվել, այսպիսով, ձերբակալվածների թիվը հասել է 5-ի, լրագրողներին հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը:

«Երկու մարդ` կատարողն ու օգնականը ձերբակալված են»,- ասել է նա:

Ըստ Շվեդի, ձերբակալվածները նախկինում դատված չեն եղել: Նա չի հայտնել ձերբակալվածների` ահաբեկչության մեջ ունեցած դերի մասին, սակայն ասել է, թե քննությունը բավարար փաստեր ունի, որ գլխավոր կատարողը ձերբակալված է:

«Օկտյաբրսկայա» կայարանում ապրիլի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 12 մարդ, մոտ 200-ը` վիրավորվել էին, այդ թվում` երկու հայեր: