Վորոնեժում հայտնաբերվել է «Սեկտոր Գազա» խմբի կիթարահար Վադիմ Գլուխովի դին: Երաժիշտի անհետացման մասին նրա հարազատները ոստիկանությանն էին հայտնել դեռեւս հունվարի վերջին: Դիակը հայտնաբերվել է դեռեւս հունվարի 9-ին, սակայն մահացածի ինքնությունը հաջողվել է պարզել միայն ապրիլի 12-ին:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահվան պատճառ է հադիսացել ցրտահարությունը։ Մահացածի մոտ հայտնաբերվել են նրա բջջային հեռախոսն ու անձնական իրերը:
Գլուխովը ծնվել է Վորոնեժում, 1965 թվականի օգոստոսի 25-ին: Նա աշխատել է Վորոնեժյան երաժշտական ֆիլհարմոնիայում: «Գազայի հատված» խումբ նա մտել է 1993 թվականին: Նշված խմբի հիմնադիրը եղել է Յուրի Կլինսկին, ով առավելապես հայտնի է որպես Յուրի Խոյ: Վերջինս մահացել է 2000 թվականի հուլիսի 4-ին: Ըստ պաշտոնական վարկածի,նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը:





























