Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ապրիլի 14-ին իրականացված «վերահսկելի գնում» օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել են Երեւան քաղաքի բնակիչներ Յուրի Սարգսյանը, Զավեն Զոհրաբյանը, Բենիկ Սարգսյանը եւ Սերգո Մայիլյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ վերոնշյալ անձինք 3 հազար ԱՄՆ դոլար գումարի վարձատրության պայմանով, ապօրինի իրացրել են 3 կգ 300 գր ընդհանուր քաշով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: