Ադրբեջանում պատասխանատվության է ենթարկվել զորամասերից մեկի հրամանատարը` յոթ զինվորների մահվան համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը:
Նա հավաստիացրել է, որ փաստի առթիվ լուրջ միջոցներ են ձեռնարկվում: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է զինվորներից մեկը: Բացահայտվել են նաեւ խախտումներ հրամանատարության կողմից:
Նշենք, որ խոսքը փետրվարի 20-ի միջադեպի մասին է, որի արդյունքում զոհվել են 7 զինվորներ: Տվյալ միջադեպը «հզոր եւ անհաղթ» ադրբեջանական բանակում տիրող «դեդովշչինայի» միակ հետեւանքը չէ:





























