Ոստիկանության Մաշտոցի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ապրիլի 12-ին բերման են ենթարկել նակինում կողոպուտ եւ գողություններ կատարելու համար դատապարտված, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բանակիչ Սուրիկ Ա.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա, վերջերս ազատվելով կալանավայրից, հասցրել էր մայրաքաղաքի Արաբկիր եւ Էրեբունի վարչական տարածքներից կատարել մի շարք գողություններ:

Գողոնը թաքցրել էր վարձակալած ավտոտնակում, որի խուզարկության ժամանակ հայտնաբերվածը ոստիկանության բաժին տեղափոխելու համար պահանջվեց բեռնատար ավտոմեքենա:

Բացի գողոնից, հայտնաբերվեց նաեւ «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ` 9 մմ տրամաչափի 18 փամփուշտով, «Վալտեր» օդամղիչ ատրճանակ եւ երկու մեկնարկային ատրճանակ:

Առգրավված զենքն ու զինամթերքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Սուրիկ Ա.-ն ձերբակալված է, կատարվում է քննություն: