Առաջիկա մի քանի ամիսներին Ճապոնիայում կարող է ավելի մեծ մագնիտուդով երկրաշարժ գրանցվել:

Ծագող Արեւի երկրի համար, որ դեռ նոր է սկսում ոտքի կանգնել ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից հետո, դա կարող է կործանարար լինել:

Ճապոնիայում տարեկան 1500 երկրաշարժ է լինում: Մեծամասամբ դրանց ուժգնությունը չի գերազանցում 6 բալը: Ավելի հզոր երկրաշարժերը կարող են ցուննամիի հանգեցնել:

Ճապոնացի սեյսմոլոգները կարծում են, որ հյուսիս-արեւելյան ափի բնակիչները պետք է նոր կործանարար ցնցումների պատրաստվեն:

Մարտի 11-ին 9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր եղել, որին հաջորդել էին ցունամին եւ վթարը ատոմակայանում: Վերջին տվյալներով, զոհվել են 13,3 հազար մարդ, ավելի քան 15,1 հազարն անհետ կորել են: