Եթե ՀՅԴ սկզբունքային առաջարկները` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ չընդունվեն, ՀՅԴ-ն դեմ կքվեարկի փաստաթղթին: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե կոալիցիային չի հաջողվի «ֆռռացնել» ՀՅԴ-ին` երկրորդական փոփոխություններ մտցնելով ԸՕ-ի մեջ, որպեսզի ստանա նրա աջակցությունը: Շահբազյանը հաղորդել է, թե ՀՅԴ-ն մտադիր է ներկայացնել իր սկզբունքային առաջարկները փաստաթղթի երկրորդ ընթերցման ժամանակ:





























