Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 14-ին ժամը 20.00-ի սահմաններում 39-ամյա Արամ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել ջրատարի մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին` 26-ամյա  Տաթեւիկ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: