Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նախօրեին իր հասցեին տրված որակումները: NEWS.am-ի թղթակցի հարցին` չի՞ ցանկանում արդյոք մեկնաբանել իր վերադասի հայտարարությունը, Նազարյանը պատասխանել է. «Ոչ, բացարձակապես»:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրդադարձել էր Նազարյանի` Հայաստանի ոստիկանապետ դառնալու ցանկությանը, եւ ասել. «Վատ է այն զինվորը, որ չի ուզում դառնալ գեներալ: Ուրիշ է, եթե մարդը տակտի նորմերը խախտում է ու աշխատող մարդու պաշտոնի վրա խոսակցություն է տանում: Ես դա, բնականաբար չեն ընդունում, սա, իրոք, էթիկայի նորմերի խախտում է»: